«Ժողովուրդ». Սեւ ամպեր են կուտակվում Քրեակատարողական ծառայության պետի գլխին
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել , որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:
Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը»: