Արևմտյան Երուսաղեմում պայթյուններ են որոտացել, կա զոհ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Արևմտյան Երուսաղեմում պայթյունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, առնվազն 13 մարդ վիրավորվել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի երկու թաղամասերում՝ կանգառների մոտ։
Տուժածները հոսպիտալացվել են, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ 4 վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Իսրայելի իրավապահ մարմինները դիտարկում են ահաբեկչության վարկածը։
Իսրայելի ոստիկանապետ Կոբի Շաբթայը Գիվատ Շաուլ շրջանում պայթյունի վայրն ուսումնասիրելուց հետո ասել է, որ պայթյունը «վերջին տարիներին Երուսաղեմում աննախադեպ է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)