Թուրքիայի տարածքում Սիրիայից արձակված 3 հրթիռ է ընկել
Լուսանկարներ
Սիրիայի հյուսիսից PKK-ի մարտիկների կողմից երեք հրթիռ է ընկել Թուրքիայի հարավ-արևելքում, գրում է Anadolu-ն։
Հրթիռներ են ընկել Քիլիսի շրջանի տարածքում՝ Օնջուպինար անցակետի մոտ գտնվող դատարկ տարածքում՝ տեղական ժամանակով 21:25-ին։ Զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ Թուրքիայի՝ արկերն արձակվել են PKK-ի կողմից վերահսկվող Թել Ռիֆաթ շրջանից։
Արտակարգ իրավիճակների գոտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)