Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ
ԻրավունքԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից:
«Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա
Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են»,- նշել է նա:
Նշենք, որ հավանաբար խոսքը վերաբերում է նոյեմբերի 3-ին Աննա Մկրտչյանի ֆեյբուքյան լայվին, որը վերնագրված էր. «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն»: