Ադրբեջանը և Սերբիան ստորագրել են համագործակցության ընդլայնման փաստաթղթերի փաթեթ
ԱշխարհՍերբիան եւ Ադրբեջանը փաստաթղթեր են ստորագրել ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասնելու վերաբերյալ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի Բելգրադ կատարած այցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ալիեւը այցելել է Բելգրադ, որտեղ պատվիրակությունները չորեքշաբթի հանդիպում են անցկացրել։ Հանդիպումից հետո Սերբիայի եւ Ադրբեջանի կառավարությունների անդամները ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել եւ համագործակցության վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։ «Այսօրվանից Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, երբ ստորագրեցինք այս հայտարարությունը եւ ռազմավարական գործընկերության եւ միության մասին հուշագիրը, նոր մակարդակի ենք հասցնում», – Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ասել է Վուչիչը։