Էրդողանը հայտարարել է, որ Ասադի հետ իր հանդիպումը հնարավոր է
ԱշխարհԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման հնարավորության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Türk-ին։
Իշխող կուսակցության հետ դաշինքի մաս կազմող թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին ավելի վաղ կոչ էր արել կառավարությանը «հնարավորություն ստեղծել» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ավելի վաղ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Ասադի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել էր, որ Անկարան կարող է գնահատել առաջարկը, երբ ժամանակը գա։
«Քաղաքականության մեջ միգուցե վիրավորանքներ և դժգոհություններ չկան»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով Ասադի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։