ՌԴ Պետդումայի պատգամավորը Հայաստանն «անօրինական պետական կազմավորում» է անվանել
Արտաքին Քաղաքական
ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդերովը կտրուկ է արձագանքել Երեւանում հակառուսական ցույցերին։ Պատգամավորն արձագանքել է՝ Հայաստանն անվանելով «անօրինական պետական կազմավորում»։
«Ժողովրդի ընտրությամբ իշխանությունը երկրում հաստատվել է ԱՄՆ-ի կողմից՝ նարնջագույն հեղափոխության միջոցով։ Ինչպես դա եղել է Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը գոյատևման հարցում լիովին կախված է Ռուսաստանից», նշել է Ֆեդորովը։
«Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ընդհանուր ստանդարտ պատասխանն այն է, որ միշտ պետք է որոշել օրենքով։ Հայաստանը օրենքո՞վ է դուրս եկել ԽՍՀՄ կազմից։ Ոչ։ Ուրեմն սա անօրինական պետական կազմավորում է։ Մենք պետք է գործենք դրա հիման վրա»,- եզրափակել է խորհրդարանականը URA.RU.-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)