Թուրքիայի արտգործնախարարը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի բանակցություններով
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն այսպես թե այնպես կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում հաջողությամբ»,- ասել է նախարարը Անկարայի համալսարաններից մեկում կայացած համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, մարտին Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից հետո, ինչպես նաև Ստամբուլում պատվիրակությունների հետագա բանակցություններից հետո, երկրները մոտ էին հրադադարի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը, այնուհետև «հրաժարվեցին երկխոսությունից։ »: Միաժամանակ նա ասել է, որ ներկայիս պայմանները «լրջորեն տարբերվում են»։
«Նոր իրողություններ կան, իրավիճակն ավելի բարդ է, բայց չպետք է կորցնենք հույսը», - ասել է Չավուշօղլուն։
Նախարարը նաև ասել է, որ ռազմական բաղադրիչի վրա հույս դնելը մեծացնում է այն ռիսկը, որ հակամարտությունը «կարող է ձգձգվել տասնամյակներով»։