Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը Վահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ) Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ Իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով 

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն, որը կներառի 3 խոշոր ծառայություն․ կառավարության որոշում

Քաղաքական

Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու  Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կմիավորվեն և կգործեն մեկ կառույցի՝ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության ներքո:

Կառավարության նիստում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող  Գրիգոր Մինասյանն ասաց, որ նոր նախարարությունը  թույլ կտա ապահովել թե խորհրդարանական, թե քաղաքացիական վերահսկողություն ոստիկանության նկատմամբ. ստեղծվելիք նախարարությունը նաև կդառնա միավորվող ոլորտներում բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ հինգ հիմնական ոլորտ ` հասարակական  կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն , պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր: Նոր  նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների , դրանց գործառույթների մասնագիտական խորը ուսումնասիրություններ և որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա  պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիայի իրականացման վրա»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ  ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից. տեղակալները` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ  նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից:

Նոր նախարարության գերատեսչական վերահսկողության և որակի ապահովմանն անդրադառնալով՝ Մինասյանը նշեց, որ  փաթեթի տրամաբանությունից բխում է, որ նախարարի անմիջական ենթակայությամբ նախատեսվելու է ներքին  անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն ապահովելու է գերատեսչական վերահսկողությունն ամբողջ համակարգի  ծառայության որակի նկատմամբ:

«Նախարարության իրավասությանն են հանձնվելու իրենց բնույթով հանրային ծառայություններ հանդիսացող և ներկայում ոստիկանության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ: Նկատի ունենալով ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքների գործող համակարգը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության անցնելու դեպքում նախագծով նախատեսվում է կարգավորում առ այն, որ  այդ ծառայողները նշանակվելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում օգտվելու են պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված երկարամյա ծառայության, զինվորական ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից»,-ասաց նա:

Նախագծով առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. դրա համար որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ:

«Նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ , որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը` կվերադառնանք 12 անդամով գործունեության  ծավալմանը: Նման լուծումը երաշխավորում է այս մեծ ռեֆորմի ընթացքում հանրությանը մատուցվող ծառայությունների անգամ մեկ րոպե կանգ չունենալը»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական և գործառնական մակարդակում այլ նախաձեռնություններ ևս, որոնք կամբողջացնեն ոլորտային բարեփոխումների իրականացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագծի ընդունումը չի նշանակում  օպտիմալացում, չնայած դա նույնպես խնդիրների մեջ է մտնում:

«Այս փոփոխության ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և նոր ստանդարտի փրկարար ծառայություն ունենալն է: Մենք նաև ոստիկանության, փրկարար ծառայության նոր ստանդարտներ պետք է ունենանք, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ արվել են»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ կարգավորումներով ոստիկանության պետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաև  անվտանգության  խորհրդի անդամ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, որն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա:

«Արդյունքում մենք կունենանք նոր ոստիկանություն և նոր փրկարար ծառայություն : Նախարարի տեղակալներից մեկն էլ ի պաշտոնե պիտի փրկարար ծառայության պետը լինի »,-նշեց վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո
Ամենադիտված