Հայդի Քլումը խոսել է իր ընտանիքում «համալրման» մասին
ԼուսանկարներՄոդել Հայդի Քլումը Instagram-ում նկարների շարք է հրապարակել։ Նա կիսվել է այն լուրով, որ իր ընտանիքը ընտանի կենդանի ունի՝ Անտոն անունով իռլանդական գայլաշունը:
«Անտոն»,- նկարներից մեկի տակ գրել է Քլումը։
Բաժանորդները մեկնաբանություններում շնորհավորել են մոդելին «համալրման» կապակցությամբ։
Երեկ Հայդի Քլումի ողջ ընտանիքը նշել է Գոհաբանության օրը։ Մոդելը լուսանկար է հրապարակել՝ կեցվածք ընդունելով երեխաների, ամուսնու՝ Թոմ Կաուլիցի և նոր ընտանի կենդանու հետ։