Օքսանա Սամոյլովան կոմբինեզոնով ցույց է տվել կազմվածքը
ԼուսանկարներՌեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, ակտիվորեն պատրաստվում է հարսանիքի տոնակատարությանը ամուսնության տարեդարձի պատվին և ցույց է տալիս նիհարելու արդյունքները։ Նա նոր՝ մարզասրահում արված լուսանկար է հրապարակել։ Սամոյլովայի խոսքով՝ ինքը մարզվում է շաբաթական չորս անգամ։ Կարևոր իրադարձությունից առաջ նա որոշել է հնարավորինս նիհարել ու կարգի բերել կազմվածքը։ «Ուրբաթ, շաբաթ, կիրակի ես նույնպես մարզումներ ունեմ»,- լուսանկարը մակագրել է ռեփերի կինը։
Նկարում նա կեցվածք է ընդունել վարդագույն կիպ կոմբինեզոնով, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նա տեսքն ամբողջացրել է բեժ սպորտային կոշիկներով։
Զույգը պաշտոնապես ամուսնացել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, ապա տանը ճաշել է ծնողների հետ։
Օքսանա Սամոյլովան պատմել է, որ երեք օր առաջ Ջիգանն իրեն ամուսնության առաջարկություն է արել, ինչին նա ամենևին չէր սպասում։ Տասը տարի անց զույգը որոշել է իրենց համար շքեղ հարսանիք կազմակերպել։ Տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։