Զելենսկու կինը հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստ են երեք տարի ապրել առանց լույսի և ջերմության
ԱշխարհՈւկրաինայի բնակիչների մեծ մասը հայտարարել է, որ պատրաստ է ապրել առանց լույսի և ջերմության՝ հանուն ԵՄ անդամակցության, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Օլենան։
«Հարցվածների ավելի քան 90 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է երկու-երեք տարի դիմանալ դրան, եթե տեսնեն մեր անդամակցության հեռանկարը Եվրամիությանը։ Նրանք ցանկանում են հավասարի պես լինել այս եվրոպական ընտանիքում»,- իր տեսակետով կիսվել է ուկրաինացի առաջնորդի կինը՝ անդրադառնալով վերջերս սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին։
Ուկրաինայի նախագահի կնոջ խոսքով՝ բնակչությունը պատրաստ է դիմանալ ներկա պայմաններին՝ հանուն արժանապատվության և իրեն սպասող ժողովրդավարական ընտանիքի։ Զելենսկայան նշել է, որ ուկրաինացիները լավատեսորեն են տրամադրված այս բաների նկատմամբ։