Գրետա Թունբերգը և 600 այլ էկոակտիվիստներ դատի են տվել Շվեդիային
ԱյլԳրետա Թունբերգը և 600 այլ էկոակտիվիստներ հայց են ներկայացրել ընդդեմ Շվեդիայի՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում Շվեդիայի գործողությունները անբավարար համարելու համար, հայտնում է Dagens Nyheter-ը։
Թունբերգն ասել է, որ «Ավրորա» շարժման հետ է, որը միավորում է ավելի քան վեց հարյուր երեխաների և դեռահասների։ Նրանք նախատեսում են դատարանում անբավարար ճանաչել Շվեդիայի գործողությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
Թունբերգն իր հայցը ներկայացրել է ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին՝ իր սոցիալական ցանցերում նշելով, որ նման գործողությունների համար լավագույն օրն է համարում «Սև ուրբաթը»։