Շոլցը մտադիր է պարզեցնել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու կանոնները
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել հանրապետություն եկող ներգաղթյալների համար Գերմանիայի քաղաքացիություն ստանալու կանոնների պարզեցման օգտին։ Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։
«Հպատակագրման համար (դիմողի կամավոր ցանկության հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու օրինական գործընթացը - խմբ.) ավելի լավ կանոններ են անհրաժեշտ։ Լավ կլինի, եթե նրանք (ներգաղթյալները - խմբ.) ընտրեն Գերմանիայի քաղաքացիություն»,- ասել է նա։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ «վերջին տարիներին Գերմանիա ժամանած կանայք և տղամարդիկ, երբեմն էլ երեխաները կարևոր դեր են խաղացել հանրապետության տնտեսության ամրապնդման գործում»։
Ժողովրդավարության և ժողովրդագրության հարցերով պատասխանատու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Դուբրավկա Շուիկան ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայից փախստականները հակամարտության ավարտից հետո երկար տարիներ կմնան եվրոպական երկրներում։ Այս մասին նա հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում։