ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ԱՄՆ-ն ստեղծել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Աշխարհ«Միացյալ Նահանգները ստեղծել է կորոնավիրուսի տարբերակ, որը «80% դեպքերում մահ է պատճառում կենդանիներին, որոնց վրա այն փորձարկվել է, արհեստական պաթոգեն՝ «օմիկրոնի և Ուհանի «բնօրինակ» տարբերակի հիման վրա, որը ստեղծվել է հոկտեմբերին Բոստոնի համալսարանի գիտնականների կողմից», - ասել է ՌԴ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով՝ «ՌԴ ՊՆ-ն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Կիևի և Վաշինգտոնի համագործակցությունը, փորձեր են ձեռնարկվում հսկողություն սահմանել ուկրաինական լաբորատորիաներում հարուցիչների նկատմամբ»։
Կիրիլովը նաև մեղադրել է ԱՄՆ-ին «էթիկապես ոչ միանշանակ գենետիկական փորձեր» իրականացնելու մեջ։