Սորոսի հիմնադրամը լքում է Տաջիկստանը
Աշխարհ«Բաց հասարակության ինստիտուտ»-ը (Սորոսի հիմնադրամը), ավելի քան 25 տարի Տաջիկստանում աշխատելուց հետո, հայտարարել է իր տեղական մասնաճյուղը՝ Տաջիկստանում աջակցության հիմնադրամը, փակելու որոշման մասին, ասվում է հիմնադրամի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ դա «զանգվածային վերափոխումների արդյունք է, վերափոխումներ, որոնք սկսվել են 2021 թվականին՝ իր գործունեության առաջնահերթությունները վերանայելու և ամբողջ աշխարհում իր ավելի քան 20 կիսաինքնավար ազգային հիմնադրամները նոր տարածաշրջանային մոտեցմամբ վերակազմավորելու համար»։
Նշվում է, որ այդ կապակցությամբ «Բաց հասարակության ինստիտուտ»-ի՝ Տաջիկստանում միջազգային կազմակերպության մասնաճյուղը դադարեցնում է դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը։