Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, ձմեռ է մտնում «հանգիստ խղճով». Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, ի տարբերություն եվրոպական երկրների, ձմեռային շրջան է մտնում առանց էներգետիկ խնդիրների, «հանգիստ խղճով»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մինչ եվրոպական երկրները մտածում են, թե ինչպես են անցկացնելու ձմեռը էներգետիկ ճգնաժամի պատճառով, մենք հանգիստ խղճով ենք մտնում ձմեռ»,- ասել է նա։
Էրդողանը նաև կրկնել է Թուրքիայի ցանկությունը՝ ստանալ ռուսական ցորեն՝ այն հետագայում ալյուրի վերածելու և աղքատ երկրներ ուղարկելու համար։
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է թուրքական առաջին անօդաչու կործանիչի՝ «Bayraktar Kyzylelma»-ի սերիական արտադրություն սկսելու մտադրության մասին։