Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
ԹուրքիաԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդակցություն է հրավիրել երկրի զինված ուժերի հրամանատարության հետ՝ կապված Սիրիայում և Իրաքում գործողության գոտում երկու զինծառայողների զոհվելու մասին հաղորդագրությունների հետ։ Այս մասին գրում է Milliyet-ը։
«Քոնիայում նախագահ Էրդողանի նախընտրական ծրագրին մասնակցող նախարար Աքարը լքել է միջոցառումը և վերադարձել է Անկարա այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երկու զինվորի մահվան մասին՝ «Սուր-ճանկ» գործողության ժամանակ։ Նա ցամաքային զորքերի օպերատիվ կենտրոնում հանդիպում է անցկացրել զինված ուժերի հրամանատարության հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ գործողությունը հաջողությամբ շարունակվում է, գրում է թերթը։