ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀայաստանԱյսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
ԱԻՆ-ից էլ փոխանցում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:
Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։