T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News Ըստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար Իսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ Հայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ին Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. Շարմազանով COP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից 

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI հեռուստաալիքին

Քաղաքական

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI  հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխվելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին և մի շարք այլ հարցերի: Այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից։ 

Խոսելով Արցախ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար. «Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ մոռացվեր, ավելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ  Արցախում կատարվող ամեն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում:  Ես վերջերս հարցազրույցներ տվեցի ֆրանսիական և գերմանական լրատվամիջոցներին և  զգում եմ մարդկանց իրական հետաքրքրությունը հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում,  ինչպես են մարդիկ ապրում Արցախում»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դեռ 2018 թվականին, Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ  իրեն  հուզող միակ թեման, որի համար  պատրաստ  է փոխել իր կենսակերպը, Արցախն է. «Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա ևս չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է...Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։  ...Որոշումը, որ պետք է ինչ-որ բան անել, կայացվեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու․ կամ դու՝ որպես մարդ, ով պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև իր ազգի համար, ընդունում ես դա և գնում այդ քայլին, կամ ոչ»:

Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս  30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ  պարբերաբար այս կամ այն երկրում  ի հայտ են գալու դրական  կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով  ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող  անվերջ շարունակվել: Կարծում եմ՝  նաև  ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:

Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը  նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։

Անդրադառնալով Արցախի կառավարության գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ կառավարության ծրագիրն ուղղված է  լինելու Արցախի առջևծառացած մարտահրավերների դիմակայմանը. «Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրավական կողմը, այլ նաև միջազգային տիրույթում Արցախի դիրքավորման հարցը:Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը:Սա հսկայական աշխատանք է պահանջում։ Երկրորդն անվտանգությունն է։Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝  նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»:

Ի պատասխան հարցի, թե ով և ինչպես է պատրաստ մասնակցել Արցախի զարգացմանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  մեծ թվով մարդիկ են  գալիս, և ուրախ է, որ  ինքն այս հարցում մենակ  չէ. «Երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլեւ բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են և ուզում են առավելագույնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»:

Նա նշել է, որ աշխարհում ավելի քան 500 հազար հայ արցախյան արմատներ ունի,  և նրանցից շատերն իսկապես  մտահոգված են ու ամեն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին: «Կարևոր է, որ ճիշտ պատկերը ունենան  այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պետք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարավորություն ունեն մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ  փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով,  կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարևոր և անհրաժեշտ է: Որպեսզի փոխենք իրավիճակը, բոլորս պետք է միավորվենք: Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը
Ամենադիտված