Բելառուսի ներկայացուցիչն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ
ԱշխարհՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինեւիչը ռոտացիոն կարգով ընտրվել է կազմակերպության Մշտական խորհրդի նախագահ։
ՀԱՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը։ 2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությանը անցնելու կապակցությամբ ռոտացիոն կարգով Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինեւիչը։ Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նրան է հանձնել նախագահի փայտյա մուրճը, որը խորհրդանշում է ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումների կայացումը։
Բիյագովին շնորհակալություն են հայտնել 2021-2022 թվականներին կազմակերպության Մշտական խորհրդի նախագահի պաշտոնում բեղմնավոր եւ կառուցողական աշխատանքի համար։