«Հասկացա, որ երջանիկ չեմ»․ դերասանուհի Լիանա Վանոյանը բաժանվե՞լ է սիրելիից
ԺամանցԴերասանուհի Լիանա Վանոյանը սոցցանցի իր էջում ակնարկել է, որ բաժանվել է սիրելիից:
«Շրջան է, կանցնի ֆիլտրվում է կրկին ամեն բան, մի կարևոր բան հասկացա ավելի մոտ է պետք լինել Աստծուն, ավելի շատ խոսել հենց ՆՐԱ հետ, քանզի իսկական սերը հենց նա է, հասկացա,որ տառապանքն էլ է պետք,լացն էլ է պետք, անզորությունն էլ է պետք, հասկացա,որ խնդիրներիս մեծ մասը ես եմ ստեղծել, հաճախ մոռացել եմ հոգ տանել իմ մասին, սիրել ու գնահատել, թերացել եմ առողջությանս հարցում, մտածել եմ հետո կանեմ, հետո կմտածեմ, կարևորել եմ շատ անկարևոր երևույթներ, շատերին շատ մոտ էի թողել, մտածելով հարազատ են, ափսոս սխալվել եմ…..Սխալվել եմ, թե ուրախ են ինձ համար, չէ մտածել եմ ես ինչպիսինն եմ կարծել եմ նրանք էլ ինձ նման են…
Հասկացա,որ պիտի ընդունեմ ճշմարտությունը ինչքան էլ ցավոտ լինի, հասկացա որ ամեն բան անցողիկ է, հասկացա, որ օտար եմ ինձ զգում այլևս հարաբերություններում որոնք բացարձակ մտերիմ էին, հասկացա, որ երջանիկ չեմ… ու որոշեցի փրկեմ ինձ քաոսից մաքրեմ սիրտս աղոթքով որ էլի հավատամ մի օր……..»,- գրել է Լիանա Վանոյանը։