Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ
ԱշխարհԱդրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւի կապակցությամբ։
«Բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց տվեցին, որ այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ այս երկիրը չի կարող արդար և չեզոք միջնորդի դերում հանդես գալ»,- բողքել են Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները։
Գործերի ժամանակավոր հավատարմատարը ի պատասխան վստահեցրել է, որ կառավարությունը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։