Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «կորցնում է իր արդյունավետությունը»
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «կորցնում է իր արդյունավետությունը» Ռուսաստանի դեմ դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՀԿ-ի դիրքորոշման պատճառով կազմակերպությունն ինքնաբերաբար կորցնում է իր արդյունավետությունը։ Եվ կազմակերպությունը կորցնում է ոչ թե խոսքով, այլ գործով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվելու հնարավորությունը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն