Հեռուստաաստղը խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ սթափ վիճակում սեքսով է զբաղվել 32 տարեկանում
ԺամանցԱմերիկյան «Vanderpump Rules» ռեալիթի շոուի աստղ Լալա Քենթը Intimate Knowledge փոդքասթում պատմել է կյանքում առաջին սթափ վիճակում սեքսից հետո ստացած տպավորությունների մասին։ Կնոջ պատմությունը, ով մինչև 32 տարեկանը երբեք սեռական հարաբերություն չի ունեցել առանց նախապես ալկոհոլ խմելու, նկատել է People-ը։
Քենթը, ով հրաժարվել է խմելուց չորս տարի առաջ, ասում է, որ իր առաջին սթափ վիճակում սեռական հարաբերությունը տեղի է ունեցել անցյալ ամառ: «Ես շատ էի վախենում սթափ վիճակում սիրով զբաղվելուց, նախկինում երբեք դա չէի արել», - խոստովանել է նա՝ հավելելով, որ նախկինում միշտ սեքսից առաջ ալկոհոլ է ընդունել «խիզախության համար»։
Ռեալիթի շոուի հեռուստաաստղը պարզաբանել է, որ իրեն դուր է եկել նոր փորձը։ «Մենք դա արել ենք նորից ու նորից, շատ անգամներ»,- ասել է կինը։