ՆԱՏՕ-ի միջուկային զինանոցն անհրաժեշտ է խաղաղությունը պահպանելու համար, հայտարարել են Բայդենը և Մակրոնը
ԱշխարհԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրների միջուկային զինանոցն անհրաժեշտ է «խաղաղությունը պահպանելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանք նշել են, որ միջուկային զսպումն անհրաժեշտ է երկու երկրների «ազգային անվտանգության» համար և մնում է «ՆԱՏՕ-ի ընդհանուր զսպման և պաշտպանական կարողությունների հիմնական բաղադրիչը»: Պետությունների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ի միջուկային կարողությունների հիմնարար նպատակը «խաղաղության պահպանումն է, դաշինքի դեմ հարկադրանքի կանխումը և ագրեսիան զսպելը»: