Ֆրանսիան և ԱՄՆ-ն կուժեղացնեն ռազմական օգնությունն Ուկրաինային. Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները կշարունակեն մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօրվա բանակցությունները մեզ օգնեցին հաստատել մի շարք նախաձեռնություններ, որոնք մտադիր ենք իրականացնել առաջիկա օրերին և շաբաթներին, այդ թվում՝ ուժեղացնել օգնությունը ուկրաինացի զինվորականներին, որպեսզի այն թույլ տա նրանց դիմակայել», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ վերահաստատել էին իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։