Չինաստանը հնարավորություն է ողջ աշխարհի համար, այլ ոչ թե մարտահրավեր. Չինաստանի ԱԳՆ
ԱշխարհՉինաստանը հնարավորություն է ողջ աշխարհի համար, այլ ոչ թե մարտահրավեր, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ կողմերը մտադիր են համակարգել գործողությունները Չինաստանից «մարտահրավերների» վերաբերյալ։
«Չինաստանը, բնականաբար, մարտահրավեր չէ: Չինաստանը հնարավորություն է ողջ աշխարհի համար»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով, Պեկինը դեմ չէ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև նորմալ հարաբերությունների զարգացմանը, սակայն այդ զարգացումը չպետք է վնասի երրորդ կողմերի շահերին։
Բացի այդ, նա հորդորել է ԱՄՆ-ին և Ֆրանսիային չքննարկել Չինաստանը։
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջև Սպիտակ տան բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը մտադիր են համակարգել Չինաստանի «մարտահրավերները կանոնների վրա հիմնված աշխարհակարգին»՝ միաժամանակ Պեկինի հետ համագործակցելով ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ: