Կիրա Նայթլին անսպասելի խոստովանություն է արել
ԺամանցԿարիբյան ծովի ծովահենների առաջին ֆիլմի նկարահանումների մեկնարկից առաջ Կիրա Նայթլին վստահ էր, որ ֆիլմը կտապալվի կինոթատրոններում, հայտնում է ET-ը։
Այս մասին պատմել է ռեժիսոր Ռիչարդ Քերթիսը, ում հետ Նայթլին նկարահանվել է Love Actually ամանորյա մելոդրամայում։ Ըստ ռեժիսորի հուշերի՝ նկարահանումների միջև ընդմիջման ժամանակ նա հարցրել է դերասանուհուն, թե հաջորդիվ ինչ նախագծում է նկարահանվելու։ Կիրան պատասխանել է, որ դա կլինի ծովահենների մասին ֆիլմ, և որ ինքը չի հավատում դրա կինովարձույթի հաջողությանը:
«Հիշում եմ, որ նկարահանումների ժամանակ նստեցի Կիրայի մոտ և հարցրեցի. «Ո՞րն է քո հաջորդ նախագիծը»: Եվ նա ասաց. «Ես կասկածում եմ, որ այս նախագիծը կաշխատի: Սա ծովահենների մասին ֆիլմ է, և դրանք միշտ ձախողվում են»,- ասել է Քերթիսը։
Հիշեցնենք, որ առաջին «Կարիբյան ծովի ծովահենները» դարձել է իսկական կինոհիթ՝ հավաքելով 654 միլիոն դոլար համաշխարհային կինովարձույթում և ստանալով 4 լիամետրաժ շարունակություն։