Իռլանդիայում տղամարդը դանակահարել է մանկապիղծին, ապա վրաերթի ենթարկվել ու մահացել
ԱշխարհԻռլանդիայում 37-ամյա Կիրան Համիլը գնացել է մանկապիղծի տուն, ով նախկինում բանտում է եղել, դաժանաբար սպանել է նրան, որից հետո վթարի է ենթարկվել ու մահացել։ Այս մասին հայտնում է Irish Mirror-ը։
Հեմիլը մոտ 12 դանակահարություն է հասցրել սեռական հանցագործին, ով նախկինում 5 տարի ազատազրկվել էր տղայի բռնաբարության համար:
Սպանությունից հետո Հեմիլը դեպքի վայրից փախել է։ Տուն գնալու ճանապարհին տղամարդը վրաերթի է ենթարկվել և սպանվել՝ անցնող մեքենայի տակ ընկնելով։
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ վթարը դժբախտ պատահար է, այլ ոչ թե մահացածի կողմից կյանքի հետ հաշիվները մաքրելու փորձ։
Մինչ մանկապիղծի հետ միջադեպը՝ Հեմիլը կասկածվում էր երեք քրեական հանցագործության մեջ, որոնցից մեկով նրան սպառնում էր մինչև հինգ տարվա ազատազրկում։