Համացանցում տեղեկություններ են տարածվել Եվգենի Պետրոսյանի մահվան մասին
ԱյլՀումորիստ Եվգենի Պետրոսյանը սոցիալական ցանցերում հերքել է իր մահվան մասին լուրերը, հաղորդում է Gazeta.ru-ն։
Պետրոսյանն ասել է, որ «ինչ-որ անմարդկայիններ» տեղեկություններ են տարածում իր ենթադրյալ մահվան մասին։ «Նույնիսկ լացող մարդու են ցույց տվել։ Հետո խեղաթյուրել են իմ կենսագրությունը։ <...> Ես չգիտեմ, թե ինչու է այդ այլասերվածը դա անում, բայց նույն կերպ (դատելով ալիքի նախորդ տեսանյութերից) նա «թաղել է ոչ միայն ինձ, այլև շատ հայտնի արտիստների», - ասել է կատակերգուն:
Շոումենի խոսքով՝ իրեն անհանգստացնում է, թե ընկերներն ու երկրպագուները ինչպես կարձագանքեն նման կեղծ տեղեկությանը։ Նա հավելել է, որ քննադատողները «թող չսպասեն» իր մահվանը։
Հաղորդագրությանը կից Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Մալդիվներից։