Արևմուտքը պետք է համոզի Ուկրաինային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում Միջերկրածովյան երկխոսությունների համաժողովում ասել է, որ, ըստ թուրքական կողմի, Արևմուտքը պետք է համոզի Կիևին նստել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն որոշ երկրներ շահագրգռված չեն կարգավորմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է համոզել մեր որոշ դաշնակիցներին, ովքեր կողմ են պատերազմը շարունակելուն, որպեսզի Ուկրաինային նստեցնեն բանակցությունների սեղանի շուրջ (Ռուսաստանի հետ)»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, այս փուլում դա անելն ավելի դժվար կլինի, քան մարտին։