Ինդոնեզիայում մարդկանց կկալանավորեն արտամուսնական սեռական հարաբերության համար
ԱյլԻնդոնեզիայում մարդկանց բանտ կուղարկեն արտամուսնական սեքսի համար, գրում է Daily Mail-ը։ Խախտողներին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում, օրենքը կտարածվի նաև զբոսաշրջիկների վրա։
Սպասվում է, որ Ինդոնեզիայի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին կընդունի քրեական օրենսգրքի փոփոխությունները։
«Մենք հպարտ ենք, որ մեր քրեական օրենսգիրքը համապատասխանում է ինդոնեզական արժեքներին», - ասել է Ինդոնեզիայի արդարադատության նախարար Էդվարդ Օմար Շարիֆ Հիարեջը:
Օրինագիծը ստացել է երկրում որոշ իսլամական խմբավորումների աջակցությունը, և նախաձեռնության հակառակորդները պնդում են, որ այն զրոյացնում է նախկինում իրականացված բարեփոխումները:
Բացի այդ, նոր փոփոխություններով կարգելվի վիրավորել նախագահին, պետական կառույցներին, ինչպես նաև ցանկացած տեսակետի արտահայտումը, որը հակասում է Ինդոնեզիայի պետական գաղափարախոսությանը։ Արգելվելու է նաև մինչև ամուսնությունը համատեղ ապրելը։