«Կինն այս կամ այն չափով միշտ այն տղամարդու անդրադարձումն է, որին նայում է»․ Մարջան Ավետիսյան
ԺամանցԴերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու բնական կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին ծաղկավոր պրինտով տաբատ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Անրի Թրուայային՝ գրելով․ «Կինն այս կամ այն չափով միշտ այն տղամարդու անդրադարձումն է, որին նայում է»։