«Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․»․ Նազենի Հովհաննիսյան
ԺամանցՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով զուգահեռ իրականություններին։
«Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․ Եվրատեսիլյան տենդը, երբ զուգահեռ՝ վերջնական հանձնում են Արցախն եւ հայերին՝ թշնամուն․․․ Պետության կառավարողներից՝ նույն պետությունը փրկել փորձող սակավ ու նվազ անհատներ, որ դեռ «ժողովուրդ» են կոչում իրենց․․․ տոնածառի ու քաղաքի՝ կյանքեր խլած զարդարանքի փայլող լույսերի տակ ավելի խոր եւ սեւ, անդնդախոր փոսերը․․․ դեռ նոր փորվող գերեզմանների․․․ծնողներին նոր հանձնված մարմինների․․․», - գրել է նա։