Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է զոքանչը ստիպել իրեն պատմաբան դառնալ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրթության թեմայով հանդիպման ժամանակ ասել է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է լրագրող դառնալ։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակել է «Пул Первого» տելեգրամյան ալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ինձ պատմաբան չէի տեսնում, զոքանչս ստիպեց ինձ: Ես ուզում էի լրագրող լինել, պատրաստվում էի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին: Ապագա զոքանչս ասաց. «Չէ, դա քեզ պետք չէ, լավ պատմաբան կլինես, գնա քննություններ տուր»։ Ինչևէ, գուցե դա էր ճիշտը»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն հավելել է, որ երախտապարտ է զոքանչին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն