Իռլանդիայում գրասենյակի աշխատակիցը դատի է տվել ընկերությանը՝ չափազանց ձանձրալի աշխատանքի համար
ԱյլԻռլանդիայում գրասենյակի աշխատակիցը դատի է տվել ընկերությանը՝ չափազանց ձանձրալի աշխատանք կատարելու համար՝ տարեկան 130,000 դոլար աշխատավարձի դիմաց: Այս մասին հայտնում է Oddity Central-ը։
Ինչպես պարզվել է, իռլանդացու կարիերան անկում է ապրել 2013 թվականին եռամսյա արձակուրդից հետո, որին ստիպել էին իրեն գնալ։ Վերադարձից հետո նրա պարտականությունները կրճատվել են, և նա սկսել է իրեն «մեկուսացված» զգալ։
Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ աշխատողը գործնականում ոչինչ չի անում, նա շարունակում է ստանալ իր ստանդարտ աշխատավարձը։
«Ես գնում եմ երկու թերթ՝ The Times-ը և The Independent-ը, և մեկ սենդվիչ: Դրանից հետո գնում եմ իմ գրասենյակ և բացում համակարգիչը, որի մեջ չկա ոչ աշխատանքային նամակ, ոչ գործընկերների կողմից հաղորդագրություններ»,- դժգոհել է տղամարդը: