14-ամյա երեխան այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունից
ԱշխարհՌԴ Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի թաղամասում դեռահասը այրվածքներ ու շմոլ գազից թունավորում է ստացել բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ, հայտնում է Известия 78-ը։
Հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի բազմաբնակարան շենքում, փրկարարների ժամանման պահին բնակարանի պատուհաններից թանձր ծուխ է դուրս եկել, այրվել է կահույքը։ 14-ամյա դպրոցականին հաջողվել է հրդեհված բնակարանից փախչել, բժիշկները նրա մոտ ախտորոշել են շմոլ գազի թունավորում և թեթև այրվածքներ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողը տանը մենակ է եղել։ Հրդեհի պատճառ կարող է լինել հեռախոսի պայթած լիցքավորիչը։