Տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները
ԻրավունքԴեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է:
Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է 40-ամյա որդու, ով այդ պահին քնած է եղել, ձեռքի երկու մատները, այնուհետև կացնի բութ մասով հարվածել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ 40-ամյա տղամարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:
76-ամյա տղամարդը տարվել է ոստիկանության Մասիսի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: