Դերասանուհի Ջենիֆեր Գարներն առաջին անգամ հանրության մեջ հայտնվել է Բեն Աֆլեքի դստեր հետ
ԼուսանկարներԴերասանուհի Ջենիֆեր Գարները Սպիտակ տանը ընդունելության է ներկայացել դստեր՝ Վիոլետ Աֆլեքի հետ։ Օրը համընկել է աղջկա ծննդյան օրվա հետ, ով վերջերս դարձավ 17 տարեկան։
Միջոցառումը, որին հայտնվել են Ջենիֆեր Գարներն ու նրա դուստրը, կազմակերպվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԱՄՆ ժամանման պատվին։ Վիոլետ Աֆլեքը ընտրել է Carolina Herrera-ի զգեստ և կարմիր Stuart Weitzman կոշիկներ:
Հիշեցնենք, որ դերասանուհի Ջենիֆեր Գարները դերասան Բեն Աֆլեքի հետ ունի երեք երեխա՝ 17-ամյա Վիոլետը, 13-ամյա Սերաֆինան և 10-ամյա Սամուելը։ Հոլիվուդյան աստղերն ամուսնացել են 2005-ին, ամուսնալուծվել 2017-ին։