Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատթարացել է
Սպորտ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն տեղափոխվել է պալիատիվ օգնության բաժին, քանի որ նրա մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային՝ հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարում:
Պալիատիվ օգնության նպատակն է կանխարգելել և մեղմացնել այն հիվանդների տառապանքը, ովքեր բախվում են կյանքին սպառնացող կամ անբուժելի հիվանդության հետ:
Աշխարհի եռակի չեմպիոնը հոսպիտալացվել էր անցած երեքշաբթի այտուցի և սրտի անբավարարության պատճառով։ Հինգշաբթի օրը կլինիկան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախկին ֆուտբոլիստի վիճակը կայուն է։ Պելեի դուստր Քելին նույնպես ասել է, որ հոր կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող