Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ներառի Ռուսաստանի համար․ Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական տարածքում անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ներառի ռուսական կողմի համար։ Նման հայտարարություն նա արել է TF1-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է մտածել անվտանգության այն ճարտարապետության մասին, որում վաղը գոյություն կունենա Եվրոպան։
«Խոսքը, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերի մասին է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմաններին՝ տեղակայելով զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ իրեն»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այս հարցը լինելու է խաղաղության շուրջ քննարկումների մաս, և եվրոպական երկրները պետք է պատրաստվեն նրան նրան, թե ինչ կլինի ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։