Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին արձանագրություն են ստորագրել
ԱշխարհԲելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը, ասել է միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռեվենկոն։
«Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ստորագրել են 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը», - գրել է նա Twitter-ում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Շաբաթ ավելի վաղ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս՝ իր բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինի հետ բանակցությունների համար։