Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են որպես միասնական բանակ
ԱշխարհԲելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը մարտական կոորդինացում են իրականացնում հանրապետությունում և պատրաստվում են որպես միասնական բանակ՝ ցանկացած ագրեսիա հետ մղելու համար:
Բելառուսի ղեկավարը կրկին հիշեցրել է երկու երկրների ստորաբաժանումների նախապատրաստման և մարտական համակարգման մասին, որոնք անցկացվում են հանրապետության տարածքում։
«Ե՛վ մեր, և՛ ձեր սպաները պատրաստում են տղաներին։ Պատրաստվում են թե՛ բելառուսները, թե՛ ռուսները։ Որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր առաջին շարքերը՝ Միութենական պետության պաշտպանները, կարողանան հետ մղել ցանկացած ագրեսիա»,- ասել է հանրապետության նախագահը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ամեն ինչ ընթանում է «ինչպես պայմանավորվել է Ռուսաստանի նախագահի հետ»։ Նա ասել է, որ այն ամենը, ինչ բելառուսները պետք է անեն բաց, իրական համաձայնագրով, կանեն։