Շվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվածին
Աշխարհ
Շվեդիան Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հուշագրի շրջանակներում երկրին է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտված Մահմութ Թաթային։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Թաթային ուղարկել են կալանավայր։ Անցնելով անհրաժեշտ ընթացակարգերը՝ նա արտահանձնվել է Թուրքիային։
Թաթան նախկինում դատապարտվել էր վեց տարի տասը ամսվա ազատազրկման՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ լինելու մեղադրանքով։ 2015 թվականին նա ապաստան է խնդրել Շվեդիայից, սակայն մերժում է ստացել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն