Դիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ
ՀայաստանԴեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով: