Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում»
ԱշխարհԲելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ո՛չ Մինսկը, ո՛չ Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում», մինչդեռ Կիևը պատրաստվում էր ռազմական գործողությունների՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք, գրում է РИА Новости-ն։
«Մենք այստեղ թփերի մեջ չենք թաքնվում։ Մենք անկեղծորեն հայտարարել ենք մեր դիրքորոշումը։ Ո՛չ դուք, ո՛չ մենք պատերազմ չէինք ուզում և չենք ուզում»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, թե ինչու էր իրեն անհրաժեշտ Մինսկի համաձայնագիրը՝ Ուկրաինայի արևելյան հակամարտությունը լուծելու համար։ Լուկաշենկոն վստահ է, որ դրանք անհրաժեշտ էին պատերազմին պատրաստվելու համար։