«Շատ ավելին հասկացա, ժպտացի, հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի ու գոհացա իմ կյանքից»․ այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է
ԺամանցԱյսօր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Եվս մեկ տարով մեծացա))…Շատ ավելին հասկացա, ժպտացի, հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի ու գոհացա իմ կյանքից։ Ու ամենակարևորը մնացի այնպիսին ինչպիսին, որ կամ։ Շնորհակալ եմ անթիվ շնորհավորանքների համար, սիրում եմ բոլորիդ շատ»։