«Մահվան հատված» Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ 3 տարում՝ 5 զոհ, 16 վիրավոր Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . Ալեքսանյան Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ադրբեջանը հայտարարում է՝ ևս 2,725 տոննա ռուսական ցորեն կուղարկվի Հայաստան #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի Մանրակրկիտ լսել ենք ընդդիմադիր թեկնածուներին,որեվէ մեկի նկատմամբ կանխակալ մոտեցում չի եղել. Կոնջորյան Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ոսկու ապօրինի հանք է փլուզվել․ զոհերի թիվը գերազանցել է 100-ը Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմի» մեկնարկի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» ՌԴ-ն գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ կան զոհեր և տասնյակ տուժածներ 

Դատախազը Գյումրիում պահանջել է ապօրինի տնօրինման անցած զբոսայգիները և տարածքները վերադարձնել քաղաքին

Իրավունք

Գլխավոր դատախազը պետական միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով պահանջել է արդյունավետ և առանց ձգձգումների քննություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը:

Գլխավոր դատախազը, նախքան բովանդակային քննարկմանն անցնելը, շնորհավորել է Արմեն Չիչոյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտելին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունել է գլխավոր դատախազի այցը Շիրակի մարզ, կարևորել է մարզի նոր դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ Արմեն Չիչոյանը կնպաստի Շիրակում օրինականության ամրապնդմանը:
Մարզի դատախազ Չիչոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին վստահության համար և նշել, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև պահանջել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ: 

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մահվան հատված» Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ 3 տարում՝ 5 զոհ, 16 վիրավոր Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . ԱլեքսանյանՀայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ադրբեջանը հայտարարում է՝ ևս 2,725 տոննա ռուսական ցորեն կուղարկվի Հայաստան#ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԱդրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի Մանրակրկիտ լսել ենք ընդդիմադիր թեկնածուներին,որեվէ մեկի նկատմամբ կանխակալ մոտեցում չի եղել. ԿոնջորյանԼույս չի լինի․ հասցեներԿենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ոսկու ապօրինի հանք է փլուզվել․ զոհերի թիվը գերազանցել է 100-ըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմի» մեկնարկի մասինՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»ՌԴ-ն գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ կան զոհեր և տասնյակ տուժածներՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԵղանակը Հայաստանում․ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանից դեպի ԵՄ արտահանումը 80%-ից ավելի աճել էՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին․ Արտակ Զաքարյան«Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մահացել է․ ՊՆ«Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են Ալեն Սիմոնյանով զբաղվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. ինչ էթիկա է խախտվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում «Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել «Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ»Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին «Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային Երկու բնակարան, երկու Mercedes-Benz և տասնյակ միլիոնների եկամուտ․ ինչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանը․ «Ժողովուրդ»Օգոստոսի վերջը մեծ երջանկություն կբերի կենդանակերպի հինգ նշանների Գերիների փոխանակում են կատարել Կառավարությունը հայտարարել է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին Կամերունում հանքի փլուզման հետևանքով` 100 մարդ է զոհվել1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի Էրդողանն անվանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհըՀունգարիայի նոր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըԻնդոնեզիայում երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացելԵրեք կենդանակերպի նշանների կյանքը մինչև օգոստոսի 23-ը կտրուկ կփոխվի դեպի լավը Ուռուցքաբանը անվանել է հաստ աղիքի քաղցկեղի առաջին նշանը․ ո՞րն է այն Թեհրանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է չաջակցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններինԴատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին ԱԳ նախարար Սիբիգան նշել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններըԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Այս հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի Երբ Արևմուտքը կդադարի օգնել Ուկրաինային. ԶԼՄՌազմական փորձագետը ներկայացրել է «Դատաստանի օրվա զենք» անվանվող «Պոսեյդոնի» հնարավորություններըԱՄՆ-ն իր դաշնակիցներին հասանելիություն կտա իր պաշտպանական տեխնոլոգիաներին«Տիեզերքը կտա քեզ այն, ինչ երբևէ ցանկացել ես». Էլինա Պետրոսյանի գրառումը՝ բաժանումից հետո Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգներ են թաքցնում վայրի կենդանիների մսից պատրաստված կարպաչոն և ստրոգանինան
Ամենադիտված