COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը Քենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրը «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդեւանյան Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Նույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարար Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆ Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) 

Վարդենիսում աղետ է, ժանտախտ՝ իշխանությունների խրախճանքի պայմաններում

Քաղաքական

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

- Պարո՛ն Դանիելյան, օրերս Վարդենիսում էիք, ինչպե՞ս կգնահատեք իրադրությունը, հաշվի առնելով վերջին զարգացումները։

- Մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով։

- Երևի հերթով անդրադառնանք։

- Տեսեք՝ սեպտեմբերի 13-ի կարճատև պատերազմից և թշնամու զորքերի ներթափանցումից հետո ուղղակի կաթվածահար է եղել Վարդենիսի շրջանի պաշտպանական համակարգը, որը, ինչպես գիտեք, արդեն իսկ կազմաքանդված էր 2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը։ Սեպտեմբերի 13-ից թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, ոչ միայն նշանառության տակ է վերցրել Վարդենիսի մի շարք բնակավայրեր, այլև անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքներն ու ստեղծել հումանիտար ճգնաժամ։

- Այսինքն՝ սեպտեմբերին Վարդենիսը 2-րդ հարվա՞ծն է ստացել նոյեմբերի 9-ի փաշինյանական կապիտուլյացիայից և Քարվաճառի հանձնումից հետո։

- Այո, և, ցավոք, իշխանությունները պարզապես անտերության են մատնել շրջանը։ Մի խայտառակ, ամոթալի ու նվաստացուցիչ փաստ ներկայացնեմ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Գիտեք, որ սեպտեմբերի 13-ին բազմաթիվ զոհեր տվեց նաև Վարդենիսը, և, պատկերացրեք, որ մինչ օրս մեր տարածքում դեռ կան զոհերի մարմիններ։ Պայմանագրային զինծառայողը, ով այդ ժամանակ ծառայության չի եղել, տագնապի ժամանակ օգնության շտապելիս թիկունք ներթափանցած թշնամու կողմից շրջափակման մեջ ընկնելով զոհվել է, հիմա այդ մարդու մարմինն  արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է բաց երկնքի տակ։ Պաշտպանության նախարարությունը պիտի պատասխանի՝ ինչու՞ թվով 4 դիրքում զինվոր չի եղել, որտեղից թշնամին կարողացել է անարգել ներթափանցել, կատարել գործողություն և, ամենակարևորը, նշված 4 դիրքի փոխարեն կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։

- Հիմա այդ սպայի մարմինը նույնկերպ ընկած է դրսու՞մ։

- Այո, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չենս կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս ընկած լինի դրսում, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ։

- Այսինքն՝ 3 ամսվա մեջ պետությունը, զինված ուժերը, հատուկ ջոկատայինները չե՞ն կարողացել մարմինը դուրս բերել։

- Փաստ է, որ ոչ։ Ես արդեն չգիտեմ՝ չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել։ Դուք հիշու՞մ եք, քանի՞ օր անց Արցախի ՊԲ հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանեցին հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր. դեպքից ընդամենը 10 օր անց՝ 2014 թ. նոմյեմբերի 22-ին, ընդ որում՝ թշնամուն երկու զինվորականի շարքից հանելով։ Վարդենիսում տիրող այս խայտառակ, անտեր վիճակի ու քաոսի պայմաններում տեսնում ես պատկան նախարարների, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանի և այլ իշխանավորների ցինիկ պահվածքն ու հասկանում, որ այս ամենը դիտավորյալ է արվում։ Այո, սա հանցավոր անգործություն է, որը Փաշինյանի իշխանության թուրքամետ ու հակապետական ծրագրի մի մասն է։ Սա արվում է հատուկ, որպեսզի մարդիկ չփորձեն այլևս կռիվ տալ թշնամու դեմ, չփորձեն նվիրվել բանակին, ձեռնամուխ չլինեն սեփական հայրենիքի ազատագրմանը, քանի որ այդ ամենը չի տեղավորվում իշխանությունների թուրքամետ ծրագրին մեջ, փոխարենը՝ հանձնվեն, հարմարվեն, նվաստանան, ինպես ինքը՝ Փաշինյանի իշխանությունը։

- Դուք նշեցիք նաև սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության մասին։

- Վարդենիսում առկա իրավիճակը ճիշտ և ճիշտ ներկայացնում է վարագույրի հակառակ կողմը, երբ բեմում ներկայացվող լավ կյանքի, տնտեսական ճռճռան թվերի,  Հանրապետության հրապարակի լույսերի ու մայրաքաղաքի ճոխ զարդարանքների հետևում տեսնում ես երկրիդ իրական և ողբերգական պատկերը։ Այցելում ես սեպտեմբերին զոհվածի բազմանդամ ընտանիք, տեսնում 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաների և պարզում, որ նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել և փորձել ինչ-որ կերպ օժանդակել, մյուս կողմից տեսնում երկրիդ պատասխանատու դեմքերի խրախճանքը Քաթարում և այլուր։ Գիտեք՝ ես այս ամենը կանվանեի ոչ այլ ինչ, քան մեծագույն անբարոյականություն։ Իսկ կառավարության վերջին փոփոխությունները ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Ահա փաշինյանական ողջ զավեշտը։ Ինչպես նշեցի՝ վարդենիսցի սահմանամերձ գյուղացին հայտնվել է սոցիալական աղետալի վիճակում։ Նա  թշնամու նշանառության տակ ուղղակի զրկվել է գոյատևելու կենսական պայմաններից, անգամ՝ խմելու ջրից։ Եվ այս ժանտախտի կողքին  իշխանությունների հանցավոր անգործություն է ու պետական բյուջեն խժռող երևանյան խրախճանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոցՉինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրըԶելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ըԱննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համար
Ամենադիտված